«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Գիտնականները բողոքում են պարտադիր կուտակայինի դեմ

Գիտնականները բողոքում են պարտադիր կուտակայինի դեմ
17.03.2014 | 16:05

Այսօր երիտասարդ գիտնականները բողոքի ակցիա են իրականացրել ԳԱԱ շենքի դիմաց: Նրանք նշել են, որ իրենց փետրվար ամսվա աշխատավարձերից պարտադիր հետպահումներ են արվել, որը անօրինական են համարում: Նրանք համապատասխան նամակ են հանձնել ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանին և հայտարարել, որ նույն բովանդակությամբ նամակ կհանձնեն նաև ՍԴ նախագահին:

Նշենք, որ մարտի 22-ին «Դեմ եմ» շարժումը կուտակային կենսաթոշակի պարտադիր բաղադրիչի ներդրման դեմ Երևանում երթ և հանրահավաք կանցկացնի: Նրանց կմիանան և որոշ քաղաքական ուժեր: Մարտի 28-ին Սահմանադրական դատարանը կքննի ԱԺ չորս խմբակցությունների (ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ, «Ժառանգություն»)` կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի թիվ 5, 7, 8, 37, 38, 45, 49 և 86 հոդվածների դրույթների սահմանադրականությունը վիճարկող դիմումը: Հիշեցնենք, որ կենսաթոշակային նոր համակարգը տարածվում է 1974-ից հետո ծնված ՀՀ քաղաքացիների վրա:

Դիտվել է՝ 2403

Մեկնաբանություններ